Հայաստանը մասնակցում է բասկետբոլի << Կովկասյան լիգա >> անվանումով միջազգային ստուգատեսին:
Մրցաշարի նպատակն է ՀՀ-ում և տարածաշրջանում պրոֆեսիոնալ բասկետբոլի զարգացումը, մարզիկների վարպետության բարձրացումը, Հայաստանի ազգային հավաքականի խաղացողների միջազգային մրցափորձի հարստացումը:
Մրցումներին հայտավորված է ութ թիմ . Հայաստանի << Մեդ Ֆոքսիս >>, << Վահագնի Սիթի>> , << Դվին >>, << Կիլիկիա>> , << Նոր Բայազետ >>, << Սուպերսոնիքս >> և Վրաստանի << Մեգա >> ու << Գորի >> ակումբները:
Երևանի ջերմաէլեկտրակայանի / ՋԷԿ / մարզադահլիճում / ՏԵՑ- արենա / երեկ տրվեց մեկնարկը: << Դվինը զիջեց << Գորիին >> ՝ 73 : 84:
Լիգայի եռափուլ մարաթոնը կավարտվի 2022թ. ապրիլի 1- ին: